Հետաքրքիր պայքար ծավալվեց. Մաքսիմ Մանուկյանը` Հայաստանի առաջնության
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը Հայաստանի առաջնությունից հետո կարևորում է Օլիմպիական խաղերի քվոտա ձեռք բերելը:
«Հայաստանի առաջնությունը նորմալ դասավորվեց ինձ համար: Երիտասարդ մրցակիցներս շատ լավ էին: Հետաքրքիր պայքար ծավալվեց: Հաջորդիվ կսկսենք մրցել Օլիմպիական խաղերի ուղեգրի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:
Մանուկյանի խոսքով` իր համար այսուհետ առաջնահերթը կլինի Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիրը: «Վնասվածքների հետ կապված խնդիր կային, սակայն արդեն լավ եմ ինձ զգում»,-եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան