Ըմբշամարտի առաջնության յուրաքանչյուր քաշում լուրջ պայքար էր. հավաքականի մարզիչ
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության յուրաքանչյուր քաշում լուրջ պայքար է ծավալվել:
Lրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: «Յուրաքանչյուր քաշային կարգում ծավալվեց լուրջ պայքար: Առաջնության ավարտին կհաջորդեն ուսումնամարզական հավաքները, որոնցով ըմբիշները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Մարզիկները դիմացկունության խնդիրներ ունեն»,-ասաց մասնագետը:
Սահակյանն առանձնացրեց, որ անկախ Հայաստանի առաջնության արդյունքներից Օլիմպիական թիմի ձևավորումը կլինի այլ կերպ: Մարզիչը նաև հրաժարվեց պատասխանել հարցին, թե 77 կգ քաշում արդեն նվաճված օլիմպիական ուղեգրով ով է մասնակցելու Տոկիոյի խաղերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն