Ո՞վ է Գրիբոյեդովն ու ի՞նչ է ինքը խորհրդանշում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Իմ խոսնակն իմ անունից դատապարտել է Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի հետ տեղի ունեցածը՝ այն անվանելով վանդալիզմ: Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայտնի միջադեպին:
Փաշինյանի խոսքերով, պատմական իրողությունների գնահատման և վերագնահատման խնդիր կա. «Ո՞վ է Գրիբոյեդովն ու ի՞նչ է ինքը խորհրդանշում: Նա խորհրդանշում է Հայաստանի ընտրությունը. Հայաստանը պետք է լինի եվրոպական պետություն, թե՝ ասիական: Ես վերջերս խոսել էի Իսրայել Օրի առաքելության մասին: Նա համարվում է Ռուսաստանի՝ մեր տարածաշրջան գալու սիմվոլը: Օրինակ իր առաքելությունը սկսել է Գերմանիայից: Նա փորձել է եվրոպական զորքեր բերել, որպեսզի ապահովի Հայաստանի պատկանելիությունը եվրոպական քաղաքակարությանը: Հենց Հռոմեական սրբազան կայսրության կայսրն է նրան ասել, որ խառն են, գուցե պետք է դիմել Պետրոս Առաջինին»:
Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը մեր տարածաշրջան եկել է որպես եվրոպական քաղաքակրթության կրող. «Իսրայել Օրու առաքելությունը դա է եղել: Գրիբոյեդովը, ով այդ ժամանակաշրջանում շատ ակտիվ է եղել, խորհրդանշում է եվրոպական քաղաքակրթությանը մեր պատկանելությունը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն