Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծի խնդիրները
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց այն խնդիրները, որոնց պատճառով խորհրդարանի մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագծին: Դեկտեմբերի 4-ին Փաշինյանն այս հարցին անդրադարձավ, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին:
«Մենք հասկանում ենք մեր գործընկերների առաջարկը, և, նույնիսկ, առաջին ընթերցմամբ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկել, բայց այստեղ քննարկումների փուլում մենք հանգել ենք կոնկրետ խնդրի: Այս առաջարկվող համակարգում խնդիրն այն է, որ կամ մենք ոստիկանության և ԱԱԾ սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք այն պարագայում, եթե իրենք դառնում են ոստիկանության և ԱԱԾ-ի պետի տեղակալ կամ պետ, կամ էլ մենք քաղաքական ուղով նշանակված ոստիկանության պետին կամ տեղակալին պետք է գնդապետի կամ գեներալի կոչում տանք: Սա շատ կոնկրետ պատճառ է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ամեն դեպքում իրենք կիսում են մտահոգություն, և համաձայն են աշխատել, որպեսզի գտնվի լուծում, առանց դեֆորմացիաների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն