Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Տեսանյութեր
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր տեղակալ Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)