Ռուս մարմնամարզուհին ընկել է 8 մետր բարձրությունից և կոտրել ողնաշարը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուս օդային մարմնամարզուհի Եվգենյա Ասոնովան լուրջ վնասվածքներ է ստացել Ռիգայում կայացած միջազգային մրցումների ժամանակ:
Ինչպես հայտնում է РУ_ЧП տելեգրամյան ալիքը, նրա ելույթի ժամանակ պոկվել է պարանը, որի հետևանքով էլ մարմնամարզուհին ընկել է 7-8 մետր բարձրությունից:
Ասոնովան շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Բժիշկների խոսքով՝ կոտրվել է աղջկա երկու ողը: Ասոնովայի մոտ ախտորոշվել է նաև գլխուղեղի վնասվածք և ոտքերի անզգայացում:
Բժիշկները դեռ չեն կարող պատասխանել՝ արդյոք մարմնամարզուհին ապագայում կկարողանա քայլել, թե ոչ:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)