Վայոց Ձորի մարզում ավտովթարի է ենթարկվել Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը
Արտակարգ Պատահար
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն