Բռնցքամարտիկները կմասնակցեն Խանտի-Մանսիսկի միջազգային մրցաշարին
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի առաջնության ավարտից հետո հավաքական թիմի առաջատարները մեկնել են Խանտի-Մանսիսկի Բելոյարսկիյ քաղաք՝ մասնակցելու բռնցքամարտի «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարին։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանը մրցաշարին կմասնակցի 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։ Մարզիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը , 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։
51 կգ քաշային Քրիստինե Սարգսյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը հանդես կգան մարզիչ Համլետ Սարգսյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան