Խոշոր հրդեհ՝ Բաքվում․ այրվում են շինանյութերի շուկայի խանութները (տեսանյութեր)
Տեսանյութեր
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հրդեհ է բռնկել շինանյութերի շուկայում: Ինչպես տեղեկացնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, բռնկումը տեղի է ունեցել Բինագադիի շրջանի Eurohome շինանյութերի մեծածախ վաճառքի շուկայի տարածքում:
Ականատեսների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկել է շինանյութերի խանութներից մեկում, ինչից հետո կրակը տարածվել է շուկայի այլ խանութներ ևս: Հրդեհի մարմանը ներգրավված է արտակարգ իրավիճակների նախարարության երեք ուղղաթիռ, հաղորդում է «Ռիա Նովոստին»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ