Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը
Հասարակություն
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը՝ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մարտինչուկի գլխավորությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Մարտինչուկը ներկայացրել է ընկերության գործունեությունը, որը ծավալվում է տեխնոլոգիական տարբեր ուղղություններով՝ թվայնացում, կիբեռանվտանգություն, տվյալների մշակում: Նշվել է նաև, որ ունեն գործունեության մեծ փորձ և կարևոր են համարում մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության ընդլայնումը։
Արմեն Աբրոյանը ներկայացրել է նախարարության հիմնական ուղղվածությունները՝ շեշտը դնելով թվայնացման, մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականության և թվային օրակարգի ձևավորման վրա, մանրամասնել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, փորձի փոխանակման մի շարք տարբերակներ։ Մասնավորապես, լայնաշերտ կապի՝ 5G և իրերի ինտերնետի ներդրման, կիբեռանվտանգության, էկոհամակարգի զարգացմանն ուղղված գործունեության, տեխնոլոգիական կրթական ծրագրերում փոխգործակցության հնարավորությունները։
Պայմանավորածություն է ձեռք բերվել համագործակցելու երեք հիմնական ուղղություններով՝ կիբեռանվտանգության և տվյալների մշակման կենտրոնների ստեղծման, տեխնոլոգիական ոլորտի տարբեր մակարդակի մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու շուրջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն