Ռուստամ Բադասյանը ներկայացրեց դատական համակարգում բարեվարքության մեխանիզմների ներդրման պատճառները
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Հայաստանի դատական համակարգում բարեվարքության մեխանիզմների ներդրման պատճառները:
Այս մասին Բադասյանը նշեց դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու այն դիտարկումներին, որ ճնշում կա դատական համակարգի վրա:
«Չգիտեմ պարոն Ռշտունին ինչ նկատի ունի: Եթե նկատի ունի մեր ներդրվող բարեվարքության մեխանիզմները, որոնք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանում են, ապա, կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի իմանալու` արդյոք քրեական գործ քննող դատավորը քրեական հեղինակության հետ հանդիպումներ է ունենում, հետո գալիս է դատական նիստերի դահլիճ ու լուրջ դեմքով արդարադատություն է իրականացնում, թե ոչ: Իրավունք ունենք իմանալու, արդյոք կոռումպացված որևէ պաշտոնյայի հետ շփումներ ունենում է, թե ոչ»,- ասաց Բադասյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն