Մահացել է Ice Bucket Challenge-ի հիմնադիրը
Այլ34 տարեկանում կողային ամիոթրոֆիկ սկլերոզից (ԿԱՍ) մահացել է Փիթեր Ֆրեյթսը՝ Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբի ոգեշնչողը։ Այս մասին տեղեկացվում է Բոստոնի քոլեջի կայքում։
Նրա մոտ 2012-ին ախտորոշել էին ամիոտրոֆիկ սկլերոզ, իսկ 2014-ին նա դարձավ Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբի ոգեշնչողը:
Ֆլեշմոբը մեծ տարածում ստացավ, եւ դրան մասնակցեցին հանրահռչակ շատ մարդիկ, այդ թվում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, գրող Սթիվեն Քինգը, երաժիշտներ, դերասաններ եւ շատ ուրիշներ։
Առաջին 2 ամսում ԿԱՍ հետազոտությունների ֆինանսավորման համար նվիրաբերվեց ավելի քան 115 մլն դոլար։
Ֆլեշմոբի գաղափարի համար Փիթերը ներկայացվել է «Տարվա մարդը» անվանակարգում՝ Time ամսագրի վարկածով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն