Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ 

«Բաց նամակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին»

Բլոգոսֆերա

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,

վերջին շրջանում Ձեր հասցեին հնչող մեղադրանքների շարքից մի քանիսն իսկապես անհեթեթ էին, հուսով եմ, որ դրանք աստիճանաբար կդադարեն:
Հրապարակային նամակներ գրելու մեծ սիրահար չեմ. նախընտրում եմ խնդիրը դեմ առ դեմ քննարկել հասցեատիրոջ հետ, սակայն քանի որ առանձին հանդիպելու և իրավիճակը քննարկելու առաջարկիցս հետո արդեն 3 ամիս է՝ չեք արձագանքում, ստիպված եմ դա անում:
Օգոստոսի 21-ին Ձեր հրավերով, սակայն նաև փոխնախարար Գրիշա Թամրազյանի անսպասելի մասնակցությամբ հանդիպման ընթացքում ինձ համար իրական անակնկալ էր, երբ երկուսով միասին ինձ առաջարկեցիք ազատման դիմում գրել և ներկայացրիք ձեր նոր թեկնածուին, ում մասին մամուլը շարունակաբար պնդում էր, որ սերտ կապի մեջ է փոխնախարար Թամրազյանի հետ (տհաճ մանրամասների մեջ չխորանամ, ճիշտ, թե սխալ՝ ձեր խնդիրն է). հրավերից ես ենթադրում էի, որ հանդիպելու էինք առանձին և քննարկեինք տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների ընթացքը…
Դիմում գրելու պատճառաբանությունը լսելուց հետո, ինչպես հիշում եք, ես առանց ընդդիմանալու երկուսիդ պարզաբանեցի, որ իմ ատենախոսության տեսական հատվածում առկա բացթողումները, որոնց մասին ինքս եմ հրապարակայնորեն խոսել, նվազագույն խնդիրն է, որ եղել է նախկին կործանված համակարգում, դրանք հետևանք են սխալ ու անորոշ պահանջների, նախևառաջ պահանջները պետք է փոխվեն ու հստակեցվեն, իսկ բուն աշխատանքը սակավաթիվ իրական հետազոտություններից է, որի գիտական նորույթը նաև տպագրվել է ազդեցության գործոնով միջազգային հեղինակավոր ամսագրում: Սակայն, երկուսդ էլ զարմանալիորեն անդրդվելի էիք, իսկ ես, ցավոք, պատրաստակամ էի անգամ նվազագույն խնդրի դեպքում դիմում ներկայացնել, որովհետև այդ պահին իսկապես հավատացել էի, թե դա է պատճառը: Դրանից միայն մի քանի օր հետո անհասկանալի հանձնաժողովը հրապարակեց իր «եզրակացությունը»՝ ապօրինի ձևակերպումներով:
Այժմ արդեն բոլորի համար է ակնհայտ կատարվածը, բայց ես ամեն դեպքում նաև դատարանում կապացուցեմ, որ առանց որևէ իրավական կարգավորման, շահերի բացահայտ բախում ունեցող անդամներով հանձնաժողովի «եզրակացությունը» ապօրինություն էր իմ նկատմամբ:
Սակայն, անկախ այս ամենից…
Բացատրե՛ք, խնդրում եմ, Ձեր անհասկանալի պատճառաբանությունից և դրան հաջորդող հրապարակային հայտարարություններից հետո ինչո՞ւ և ինչպե՞ս է տնտեսագիտական համալսարանը շարունակում ղեկավարել մեկը (անձի հետ խնդիր չունեմ անգամ իմ դեմ նախաձեռնված զավեշտալի քրեական գործից հետո), ում գիտական աշխատանքներում բացահայտվել են համակարգչային «copy paste»-ների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ կուրսային աշխատանքներից և լրատվական կայքերից, դրանց մի մասը գրեթե ծայրից ծայր է արտատպված, իսկ դոկտորական ատենախոսության մեջ ոչ միայն ամբողջական ենթագլուխներ են արտագրված, այլև մի շարք առաջարկություններ:
Անգամ չեմ հարցնում վերոնշյալ քրեական գործով պաշտոնապես հերքված անհեթեթ մեղադրանքների մասին, որի առնչությամբ կրկին լռեցիք և որևէ գնահատական չտվեցիք:
Եթե տնտեսագիտականի բարեփոխումները չափազանց արմատական էին, ու խնդիր էր դրված՝ ինձնից շուտափույթ ազատվելու, արդյունքների հաստատումից ուղիղ 7 օր առաջ տապալելու դասախոսների մրցույթը, հետ բերելու մրցույթը չհաղթահարած դժգոհող դասախոսներին կամ փոխնախարարի հետ միասին առաջ մղելու ձեր նոր թեկնածուին, ապա հանրությանը և ինձ հայտնե’ք իրական պատճառը, անգամ առանց ներողություն խնդրելու, և ես ձեզ այլևս չեմ անհանգստացնի, կասեմ՝ դուք՝ ձեր նշանակումները… ամեն ինչ օրինաչափ է, միասին վայելե՛ք և ինչ ուզում եք, արե՛ք:
Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս կարելի է բոլորին, այդ թվում՝ երկրի ղեկավարին ներկայացնել, թե իբր արժեքների խնդիր է լուծվել:
Գրեթե համոզված եմ, որ վարչապետին ֆիլտրված և ոչ ամբողջական տեղեկատվություն է հասել կատարվածի վերաբերյալ: Լավ գիտեք, որ ես Ձեզնից չեմ խնդրել այդ պաշտոնը: Իսկ այն, ինչ ես առնվազն փորձել եմ անել ու միգուցե այլևս չփորձեմ, հեղափոխության տրամաբանական և իրական շարունակությունն էր կրթության բնագավառում՝ առանց չնչին անձնական շահ հետապնդելու: Խոսքը վերաբերում է մի համակարգի, որի մասին հենց վարչապետն է բազմիցս նշել, որ կործանված է եղել: Եվ հետևաբար՝ առանց արմատական ու ցավոտ փոփոխությունների, դեկորատիվ զարդարումներով էական արդյունք չենք ունենալու:
Հեղափոխության ռեսուրսը հենց այդպես է վատնվում, իսկ հակահեղափոխական ուժերին ակամա հենց Դուք եք սնում նման վարքագծով: Հուսով եմ՝ շատ ուշ չի լինի, երբ հասկանաք։
Միգուցե իմ մեծագույն սխալն այն է, որ ես չափից ավելի սրբորեն և ապաքաղաքական մաքրությամբ եմ ընդունել հեղափոխության գաղափարները, սակայն դրանց այսպիսի հատվածական խեղաթյուրումներն իմ մոտեցումը չեն փոխելու. անձամբ ես չեմ շեղվելու դրանցից:

Հարգանքով՝
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյան

Հ.Գ.
Ուսանողների և շրջանավարտների ջանքերով մինչև այժմ բացահայտված փաստերին կարող են ծանոթանալ բոլորը, և տառաճանաչ որևէ մեկից այսպիսի արտատպումները կոծկել այլևս անհնար է՝ անկախ այս կամ այն անհասկանալի հանձնաժողովի՝ իրավական ուժ չունեցող հետագա որոշումներից.
https://forqualityeducation.wordpress.com/
Իսկ նույնալեզու արտատպումները նկատելու համար Ձեր կտրուկ հայտարարություններից հետո հարկավոր է ոչ թե ձևական հանձնաժողով, այլ աչք:
Անկեղծորեն պետք է ասեմ, որ անգամ արտագրած առաջարկությունները նախկին համակարգի մեծագույն խնդիրը չեն, եթե ատենախոսությունը գոնե ինքն է գրել:

Հ.Հ.Գ.
Խնդրում եմ նախևառաջ պատասխանել ըստ էության, այնուհետև ազատորեն կարող եք հիպոթետիկ ենթադրություններ անել, թե որ ուժերի հետ եմ մութ գործարքների մեջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի ԻրանԻնչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. ՄանրամասներԱվստրալիան խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներըԻ՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ Երկկողմ կրթական համագործակցությունը՝ Հայաստանի և Պարագվայի քննարկումների առանցքումԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում1 մլրդ դրամ գրավ Դավիթ Ղազինյանի համար.Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ)Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է քանդել Արևմտյան ափին տղամարդուն սպանած իսրայելցու տունըՊրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ) Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեցՍահմանադրական հանրաքվե չեն կարող անել Ալիևի բերած Սահմանադրությամբ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նաբիուլինան անդրադարձել է նավթի գների կանխատեսմանըԵս այսպիսի հաղթող չեմ տեսել, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն էս երկրի նկատմամբ. Ղազինյան (տեսանյութ)Դատախազը միջնորդեց, որ Դավիթ Ղազինյանի կալանքը փոխվի վարչական հսկողությամբ և 1 մլրդ դրամ գրավով (տեսանյութ)ԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերը Չեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)Էդ ինչի՞ց ելնելով եք 1 միլիարդ դրամ ուզում. Վարդևանյանը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)Իշխանությունը կարող է լռեցնել առանձին մարդկանց, բայց չի կարող լռեցնել հասարակության ձայնը. Տիգրան ԽաչատրյանՁերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը. MakaryannewsԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Ամենադիտված