Ինչ են պայմանավորվում շոու-բիզնեսի աստղերը Լևոն Քոչարյանի հետ… (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մշակույթի մոտ 60 գործիչներ հանդես էին եկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ Ի պատասխան նրանց՝ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ երախտագիտությունը հայտնելով հոր ազատ արձակման կոչով հանդես եկած հայտնիներին:
«Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց: Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի»,- գրել է Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ տեսանյութում այն հայտնիներն են, որոնց անուններն ընդգրկված են ցանկում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)