«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Գազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ Պապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան 

Սամվել Բաբայանի հայտարարությունը՝ այսօրվա դատական նիստից հետո

Հասարակություն

ԱՀ նախագահի թեկնածու Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի´ արցախցիներ, այսօր Արցախի Հանրապետության վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել  Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև իմ իրավունքների վերականգնումը:
Խոստովանեմ, որ ես կասկածի նշույլ իսկ չունեի դատական նիստի այսպիսի ելքի վերաբերյալ, քանի որ քաջատեղյակ եմ, թե ում հետ գործ ունեմ: ԹԵև չէի բացառում,    որ իրենց իսկ կողմից ղեկավարվող երկրի ժողովրդավարությունը հաղթաթուղթ սարքելու  և իմ աչքը կոխելու համար, թե  «տեսե´ք պարո´ն Բաբայան, ձեր ժամանակներում բռնապետական կարգեր էին, իսկ մենք ժողովրդավար ենք»,  այսօրվա իշխանությունները, այնուամենայնիվ,  ճնշում չեն գործադրի դատարանի  վրա և չեն խոչընդոտի արդար որոշմանը: Բայց ոչ, հրաշք տեղի չունեցավ, կենդանիները մարդ  չդարձան  և այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը: Այսօր ավարտվեցին հեքիաթները, որոնցով վերջին քսան տարում կերակրել են մեր ժողովրդին:

Մարդիկ, ովքեր այն ժամանակ ջանք չէին խնայում իշխանություն զավթելու համար և զավթելով այն, հարկի-անհարկի մեղադրում էին  ինձ, թե  ես խանգարում եմ ժողովրդավարական արժեքների ներդրմանը ,  իմ անզիջողականությամբ ու կտրականությամբ  թույլ  չեմ տալիս լուծել ղարաբաղյան հարցը, այսօր, ժողովրդի աչքի առաջ  կայացրեցին  ոչ թե իմ,  այլ իրենց  դատավճիռը:
Երբ մոտ 20 տարի առաջ այս ոհմակը հեռացնում էր ինձ քաղաքականությունից, հնչում էին նրանց բարձրագոչ խոստումներն այն մասին, որ շատ շուտով նրանք Արցախը կդարձնեն ժողովրդավարական դրախտ՝ հզոր բանակով և տնտեսությամբ՝ հարուստ և երջանիկ բնակչությամբ: Նրանք հայտարարում էին, թե  այդ գործում նրանց միայն Բաբայանն է խանգարում: Նրանց հաջողվեց  կապել իմ ձեռքերը մոտ 20 տարով: Բայց այսօր ես վերադարձել եմ  և, դիմելով նրանց, հարցնում եմ՝ ի՞նչ եք արել այս ընթացքում, պարոնայք:

Բացի այն, որ մեկ անձի հավերժ պաշտոնավարման համար կեղծել եք Սահմանադրությունը, թալանել եք պետական միջոցները, ուրիշ ի՞նչ եք արել: Մի՞թե Արցախը վերածել եք ժողովրադավարական դրախտի, ինչպես խոստանում էիք: Կամ էլ գուցե տնտեսությու՞նն եք զարգացրել:

Ու՞ր  են արցախցիների տնտեսական բարեկեցության բազմաթիվ խոստումները: Գիտե՞ք, որ այսօր Արցախի բնակչության  80%-ը տարիներով դուրս չի գալիս վարկային բեռի անհատակ հորից: Նրանք մի կերպ են կարողանում մարել տոկոսները,  ստիպված են պարբերաբար վերաֆինանսավորել, այսինքն վարկը փակելու համար կրկին վարկ վերցնել՝ ամեն անգամ ավելացնելով  վարկերի  չափը: Գրեթե ամեն երկրորդ ընտանիք սովորական կենցաղային տեխնիկա ձեռքբերելու համար ստիպված է գրավ դնել ընտանեկան  զարդերը, իսկ մեքենաներն առհասարակ ձեռք են բերվում բնակարանների և տների գրավադրմամբ: Ես հաճախ եմ շփվում շրջանների և գյուղերի բնակչության հետ և սասրասափում եմ իշխանությունների` ժողովրդի հոգսերի նկատմամբ անփույթ վերաբերմունքից, ով  գոյատևում է  առանց ճանապարհների, ջրի, կենցաղային տարրական պայմանների:

Պարոնայք իշխանավորներ, ճշմարտության աչքերին ուղիղ նայելու համարձակություն ունեցեք և խոստովանեք, որ ժողովուրդը աղքատության ճիրաններում է և  դա ձեզ ամենևին  չի մտահոգում: Կամ գուցե էլի կասեք, որ Բաբայանն էր խանգարում  աշխատել:
Ավելի քան 20 տարի դուք կեղեքել եք ժողովրդին՝ բյուջեն ծառայեցնելով անձնական նպատակների: Դուք Արցախը վեր եք ածել տնտեսական սև խոռոչի , որտեղ անհետանում են բոլոր ներդումները: Դուք ուռճացրել եք հարկային տուրքերը և այդպիսով ոչնչացնում եք բիզնես-միջավայրը: Աշխատավարձով մի կերպ սեփական գոյությունը քարշ տվող շարքային բնակչի համար ուռճացրել եք վարկավորման տոկոսադրույքը՝  այն հասցնելով 20%-ի, այնինչ ներդրումային հիմնադրամի անտոկոս միլիոնները  դարձրել եք յուրայինների գրպանի փող, որոնք այդպես էլ չեն վերադարձվում:  
Գուցե պարծենաք   բանակի՞ մարտունակությամբ: միգուցե տնտեսական զարգացմանն ուղղված բոլոր ֆինասական միջոցները  ծախսել եք բանակի վրա, իսկ ես տեղյակ չեմ և անհի՞մն եմ մեղադրում  ձեզ: Բայց, ո´չ, պարոնայք:

2016 թվականի ապրիլին մենք տեսանք, թե ինչ եք արել բանակի հետ: 2016-ի ապրիլին ամբողջապես մերկացավ ձեր հանցագործությունները ըննդեմ մեր բանակի, արցախյան սահմանների,  ընդդեմ  հայ ժողովրդի և հայ զինվորի: Մենք բոլորս տեսանք, որ տարիներ շարունակ  բանակին հատկացվող գումարները, իրականում բանակ չեն հասել, այլ հարմար տեղավորվել են զանազան  իշխանավորների գրպաններում: Այս զանգվածային գողության համար 16 թվականի ապրիլին վճարեց մեր ժողովուրդը, վճարեց նորօրյա հերոսների արյամբ: Անցել է 3 տարի: Հետաքննություն եղե՞լ է: Ինչ-որ մեկը պատասխան տվե՞լ է: Բոլորն իրենց տեղերում են և շարունակում են  կարողություն դիզել  օֆշորային հաշիվներում:

Բայց ես վերադարձել եմ և չեմ պատրաստվում այլևս լռել: Շարունակել լռել հիմա, նշանակում է ուրանալ  իմ զինակից  ընկերների թափած արյունը: Լռել կնշանակի դավաճանել մեր շարժումը, մեր պայքարն ու հաղթանակը, որը  ձեռք է բերվել  ամեն մի հայի շնորհիվ ՝ ծերերի   և մանուկների, մայրերի և քույրերի, մեր ուսուցիչների, բժիշկների, հողագործների, մեր զինվորների և սպաների շնորհիվ: Լռելը, ինչպես ասել է  իմ մարտական ընկեր Մոնթե Մելքոնյանը,  նշանակում է կորցնել Արցախը, փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը:  
Ես 1992 թվականի օրհասական օրերին  պատասխանատությունն ինձ վրա վերցրեցի,  երբ կորսված էր Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե  կեսը և պատասխանատվություն եմ ստանձնում  հիմա, երբ մեր ժողովուրդը խրված է տնտեսական ճգնաժամի մեջ: Ինձ հաջողվել է իրականացնել իմ բոլոր խոստումները, որ տվել եմ 1992 թվականին, երբ տակավին 27 տարեկան էի: Եվ ես հավաստիացնում եմ, որ իրականացնելու եմ իմ  բոլոր խոստումները, որը տալիս եմ այսօր՝ 54 տարեկանում:

Սիրելի´ արցախցիներ, եկեք միասին ազատվենք իշխանության մեջ գտնվող  տնտեսական և  ռազմական հանցագործներից, որոնք իշխել են վերջին 20 տարում  և կրկին փորձում են պահել զբաղեցրած աթոռները:  Հավատացեք ձեր ուժերին, ձեր հզորությանը: Հավատացեք, որ Արցախի բարօրությունն այսօր ձեր ձեռքերում է : Հենց դուք եք որոշում թե ինչ երկրում կապրեն  ձեր երեխաները. անկայուն ու թու՞յլ ,   թե   հզոր տնտեսություն, մարտունակ  բանակ ունեցող պետության մեջ: Ես առաջարկում եմ հզոր պետություն, ՝ անառիկ սահմաններով, անհաղթ բանակով, զարգացած տնտեսությամբ և բարձր կենսամակարդակով:

Ես անպայման գնալու եմ մինչև վերջ և մասնակցելու եմ նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Հավաստիացնում եմ, միասին  մենք կկերտենք փայլուն հաղթանակներ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Ամենադիտված