Մաքսիմ Ժեստոկովը հեռացավ «Փյունիկ»-ից
Սպորտ
28-ամյա պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը հեռացավ «Փյունիկից»: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է հայկական ակումբի կայքը:
Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» է 2018/19 մրցաշրջանից: «Փյունիկի» կազմում ռուս ֆուտբոլիստն անցկացրել է 53 խաղ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Մաքսիմ Ժեստոկովին, ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան