Սապատավոր ճանճեր՝ Հայաստան ներմուծված բանաններում. ՍԱՏՄ-ն խստացնում է վերահսկողությունը
Տեսանյութեր
Օրեր առաջ ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հայտարարությանը համաձայն՝ Էկվադորից ներկրված բանանները չեն համապատասխանում անվտանգության նորմերին: Պատճառը՝ ներկրված բանաներում առկա սապատավոր ճանճերն են: Էկվադորից բանան ներմուծում է նաև Հայաստանը:
Մեր երկրում տիրող իրավիճակը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ:
«Մեզ մոտ որևէ խախտում չի հայտնաբերել։ Ռուսական կողմի հայտարարությանը տեղյակ ենք և խստացրել ենք սահմանային հսկողությունը: Թեպետ, այսպես թե այնպես, մենք սննդամթերքի վերահսկողությունը անում ենք խստորեն՝ հատկապես Նոր տարվա նախօրեին՝ ենթադրելով, որ ցանկություն կլինի այլ արտադրանք ևս ներմուծել»,-նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ եթե հանկարծ ակնադիտական զննման միջոցով հայտնաբերվի այդ սապատավոր ճանճը, նմուշները կուղարկվեն փորձաքննության, և արդյուքները կհրապարակվեն:
«Այս պահի դրությամբ անհանգստանալու խնդիր չկա: Մեր երկիր ներմուծված խմբաքանակներում այդ ճանճերից չեն եղել, իսկ վերահսկողությունը խստացվել է»,- ընդգծեց նա:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)