Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել
Հասարակություն
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում բռնության ենթարկվելու մտահոգիչ փաստը։ Այս մ ասին միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«Տարակուսելի է, որ ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկրում, որը, ի դեպ, հնարավոր դարձավ, այդ թվում՝ նաև լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ։
Իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ քննություն իրականացնել միջադեպի կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա