«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ՀՔԾ-ում է
Իրավունք
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություներով, 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն այս պահին ՀՔԾ-ում է: Մեզ հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ այս պահին ոչինչ չի կարող մեկնաբանել՝ նշելով, որ այդ մասին ավելի ուշ տեղեկատվություն կտան։
Ըստ տեղեկությունների՝ վերջինիս հրավիրել են ՀՔԾ Ռոբերտ Քոչարյանի աջակցի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով, որի վերաբերյալ ոստիկանությունն օրերս տեսանյութ էր տարածել ։
Նշվում է, վերոհիշյալ տեսանյութում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան