Ավարտվել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թվադյանի ձերբակալման վերաբերյալ բողոքի քննության նիստը, որը մակագրվել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ դատարանը ժամանակ է խնդրել Թավադյանի ձերբակալման վերաբերյալ իր ներկայացրած բողոքի հիմնավորումներին ծանոթանալու համար:

Նա նաև նշեց, որ ՀՔԾ-ն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը Խուդոյանի բողոքի հետ միասին կքննվի վաղը: