«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը 

Ոստիկանության բաժին Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ընտրված ձևն անթույլատրելի է. ՄԻՊ

Իրավունք

2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը: Դրանից հետո Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Վերջիններս բարձրացրել են Դ. Ափոյանի իրավունքներին առնչվող հարցեր և խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Դ. Ափոյանի իրավունքների պաշտպանության հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է բարձրացված խնդիրների, դրա հետ կապված բոլոր նյութերի մանրամասն ուսումնասիրություն, և սույն հայտարարությամբ Պաշտպանը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումները բարձրացված հարցերի առնչությամբ:

1. Դավիթ Ափոյանին բերման ենթարկելը և նրա նկատմամբ ձեռնաշղթաների գործադրումը․

Քրեական վարույթին մասնակից անձին պատշաճ ծանուցման և դրա հետ կապված նրան բերման ենթարկելու իրավական կարգավորումները հարկադրանքի այդ միջոցի իրավաչափության պայման են համարում այն, երբ վարույթային գործողությանն անձի մասնակցությունն ապահովելու նպատակով, օրենքի պահանջների պահպանմամբ, նրան է ուղարկվում պատշաճ ձևով կազմված ծանուցագիր, սակայն նա նշված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին չի ներկայանում, և ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին չի տեղեկացնում վերջինիս: Սրա հետ կապված հաշվի առնելով սույն գործի փաստերը՝ բերման ենթարկելու այս մեխանիզմին անդրադառնալը Պաշտպանը համարում է բավարար։

Քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին անձին ծանուցելու պատշաճությունը որոշվում է ոչ միայն ծանուցագրի առկայության և դա անձին հանձնելու փաստով, այլ նաև այն ուղարկելու կարգին, ծանուցագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ, ինչպես նաև այդ փաստաթուղթն անձին այնպիսի ողջամիտ ժամկետում հանձնելով, որ նա ժամանակին ներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին հայտնելու հնարավորություն ունենա:

Կոնկրետ դեպքում Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել առանց այդ պայմանների պահպանման:

Ձեռնաշղթաների հետ կապված՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը հստակ ամրագրում է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում կարող է ձեռնաշղթաներ գործադրվել: Մասնավորապես, ըստ օրենքի, ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն ձեռնաշղթաներ գործադրել՝

◼ ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

◼ իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

◼ իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին:

Դ. Ափոյանի պնդմամբ՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է պահանջ ոստիկանության բաժին տվյալ պահին ներկայանալու վերաբերյալ, ինքը որևէ գործողություն չի կատարել կամ հայտարարություն չի արել իր գնահատմամբ ոչ իրավաչափ պահանջին չենթարկվելու մասին, դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, ըստ Դ. Ափոյանի, պատրաստակամություն է հայտնել փաստաբանի հետ նույն օրը ներկայանալ ոստիկանության բաժին:

Հաշվի առնելով Դավիթ Ափոյանին համալսարանից բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութը, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ ոստիկանության բաժին նրան բերման ենթարկելու ընտրված ձևն անթույլատրելի է։

Նախ, խնդրահարույց է այն, որ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի գործադրմամբ՝ առանց կոնկրետ իրավիճակում դրա համար հիմքերի առկայության։

Դրանից բացի, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ձևը վկայում է նրա նկատմամբ քրեական հետապնդման տարրերի մասին, մինչդեռ նա հետագայում հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակով։ Ընդ որում, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու տեսանյութի հրապարակային արձագանքները վկայում են, որ դա առաջացրել է նաև այդպիսի հանրային ընկալումներ։

Դավիթ Ափոյանին ոստիկանական բաժին տեղափոխելու ընտրված ձևը խնդրահարույց է նաև Երևանի պետական համալսարանի հանրային հեղինակության տեսանկյունից։

2. Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելուց հետո Դավիթ Ափոյանին հարցաքննելը վկայի կարգավիճակով․

Դ. Ափոյանի պնդմամբ՝ բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունն իրեն պարզաբանել է, որ բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով, սակայն դրանից հետո նա ոստիկանության ստորաբաժանումից ուղեկցվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանի վարչական շենքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում փաստացի հարցաքննվել վկայի դատավարական կարգավիճակով:

Ավելին, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը, Պաշտպանի աշխատակազմում նրանց հետ առանձնազրույցը վկայում է նախնական այն մասին, որ իրավապահ մարմնում եղել է փաստացի ազատությունից զրկված վիճակում։

Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ նշված հանգամանքների հաստատման դեպքում իրավապահ մարմնի այս գործողություններն անընդունելի են:

3. Ոստիկանության ղեկավար մարմնի արձագանքը տեղի ունեցած դեպքին․

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ ի գիտություն է ընդունել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը։ Պաշտպանը վերը նկարագրված հարցերը քննարկել է ՀՀ ոստիկանության պետի հետ։

Ոստիկանության նման արձագանքն ունի կարևոր նշանակություն այսպիսի դեպքերի հետագա կանխարգելման տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջական կապի մեջ է Դավիթ Ափոյանի և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը սույն գործով իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից
Ամենադիտված