Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը 

Սպիտակում 41-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի

Իրավունք

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Սպիտակ քաղաքի՝ 41-ամյա բնակչի՝ առանձին դաժանությամբ սպանության հանգամանքները, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 1990թ. և 1988թ. ծնված բնակիչները լարված և անբարյացկամ հարաբերությունների մեջ են գտնվել տուժողի՝ Սպիտակ քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչի հետ, ով աշխատել է ապահովագրական ընկերություններից մեկի՝ Սպիտակ քաղաքում գտնվող գրասենյակում, որը պատկանում է նույն քաղաքի բնակիչ 1987թ. ծնված տղամարդուն:

Քննության տվյալներով, այդ կապակցությամբ 41-ամյա տղամարդուն հանդիպելու և նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին գործով մեղադրյալներից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, զանգահարել է իր մտերիմ, վերոհիշյալ ապահովագրական գրասենյակի տնօրենին, և հայտնել, որ անակնկալ ձևով ուզում է հանդիպել տուժողին՝ առաջարկելով կազմակերպել իրենց հանդիպումը:

Գրասենյակի ղեկավարը, հաստատապես տեղյակ լինելով 29-ամյա երիտասարդի կողմից աշխատակցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դիտավորության մասին, գիտակցելով նրա հետ համատեղ գործելու, ինչպես նաև՝ վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գրասենյակի աշխատակցին գցելով մոլորության մեջ և հավաստիացնելով, թե, իբր, կարևոր տվյալներ պետք է հայտնի, հրավիրել է Սպիտակ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ապահովագրական ընկերության գրասենյակ՝ միաժամանակ թաքցնելով 29-ամյա երիտասարդի՝ նրան հանդիպելու հանգամանքը:

Վերջինիս հետ նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպելու հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գրասենյակի տնօրենը նաև զանգահարել է իր մյուս ծանոթին, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, միացրել հեռախոսի բարձրախոսը, տուժողի ներկայությամբ զրուցել նրա հետ, որի ընթացքում վերջինս, հրազենով զինված, դանակով զինված ընկերոջ՝ Վանաձորի քաղաքի 1988թ., ինչպես նաև նույն քաղաքի մեկ այլ՝ 1988թ. ծնված բնակչի հետ,  ժամանել է գրասենյակ:

Այնուհետև, 41-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով համատեղ գործելու հանգամանքը և լրացնելով միմյանց գործողությունները՝ 29-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած, հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, իսկ 31-ամյա տղամարդը, անտեսելով հրազենային վիրավորում ստանալու և իրեն հիվանդանոց տեղափոխելու՝ տուժողի խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, դանակով դիտավորությամբ հիմից կտրել է ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև կտրել է աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդը, գիտակցելով իր գործողություններով վտանգավոր այլ հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն գիտակցաբար թույլ տալով դրանք, իր մոտ գտնված ատրճանակից կատարված կրակոցով դիտավորությամբ առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող միջանցիկ հրազենային վնասվածք է պատճառել նաև ներկաներից մեկին, որից հետո ապահովագրական գրասենյակից երեքով դիմել են փախուստի, իսկ գրասենյակի տնօրենը մաքրել է դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների երկու պարկուճ, վերցրել ու հեռացել, իսկ 41-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է՝ մարմնական վնասվածքներից առաջացած հեմոռագիկ և տրավմատիկ շոկի պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, 1990թ. ծնված երիտասարդին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ապահովագրական գրասենյակի տնօրենին՝ 38-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է սպանության դեպքին ներկա չորրորդ անձին՝ ծնված 1988 թվականին, ապա վերջինիս նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Օրերս, ձեռնարկված օպերատիվ-որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում, նա հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Վերջինիս, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձի կողմից 29-ամյա երիտասարդին ապօրինի զենք իրացնելու վերաբերյալ գործի մասերն անջատվել են առանձին վարույթ, և այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Ամենադիտված