Վաղը սպասում ենք Թավադյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասով Դատախազության պատասխանին․ փաստաբան
Իրավունք
Վաղը սպասում ենք Գլխավոր դատախազության պատասխանին «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանը, սակայն, մեծ ակնկալիքներ չունի Գլխավոր դատախազությունից․ «Չեմ սպասում, որ Դատախազությունը անձնական երաշխավորություն է կիրառելու, որովհետև այս գործի հարուցման պահից սկսած եթե Դատախազությունը նորմալ աշխատեր, գործը դատարան չէր հասնի։ Մեզ համար ակնհայտ է, որ սա լավ պատրաստված սցենար էր, այդ պատճառով առանձնապես սպասելիքներ Դատախազությունից չկան։ Սակայն սա հնարավորություն է շատ վատ սարքած գործը նրմալ եղանակով կարճ ժամկետում ավարտելու, բայց իրենք են գնահատում՝ դա իրենց պետք է, թե չէ»,-նշեց նա։
Հովհաննես Խուդոյանը նաև հայտնեց՝ վաղը նաև վերաքննիչ բողոքն են մուտք անելու․ «Մի քանի օրվա ընթացքում սպասենք Վերաքննիչ դատարանի նիստին»։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)