Արմեն Թավադյանի պաշտպանը բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
Իրավունք
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանը բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան՝ վիճարկելով Թավադյանի դեմ խափանման միջոցի կիրառումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Այսօր բողոք է ներկայացվելու վերաքննիչ դատարան խափանման միջոցի կիրառման դեմ։ Եթե արհեստական խոչընդոտներ չլիենեն, ակնկալում ենք, որ մյուս շաբաթ արդեն դատական նիստ կհրավիրվի վերաքննիչ դատարանում», - ասաց նա։
Անդրադառնալով Թավադյանի գույքի վրա կալանք դրվելու լուրերին՝ Խուդոյանն ասաց.
«Գույքի վրա դրված կալանքի մասին տեղեկություն չունենք, բայց փորձը հուշում է, որ կարող ենք ունենալ։ Ինչո՞ւ եմ ասում, որ նման կանխատեսում կա, որովհետև խուզարկությունների ժամանակ առգրավվել են դրամական միջոցներ, որը որևէ կերպ չի կարող կապվել գործի հետ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)