Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը 

ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:

ՀՀ Կառավարության որոշման համաձայն անօթևան անձին տրամադրվում է ժամանակավոր կացարան մինչև 90 օր տևողությամբ:

Այցի ընթացքում իրականացվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

•      շահառուների պնդմամբ՝ հաշմանադամություն ունեցող անձինք զրկված են կենսաթոշակներն ամբողջությամբ ինքնուրույն տիրապետման հնարավորությունից, քանի որ թեև գումարը ստանում են անձամբ, սակայն ստացած գումարի մի մասը տալիս են կացարանի աշխատակցին «իրենց հաստատությունում պահելու կամ ուշադիր լինելու համար»,

•      կացարանի շենքը, լոգարանները և սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,

•      պահպանված չեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 13-Ա/1 հրամանով սահմանված՝ առանձնասենյակների կահավորման չափորոշիչները,

•      չեն տրամադրվում բնակիչների անձնական հիգիենայի բավարար պարագաներ,

•      առկա չեն առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և վարման միասնական կարգեր,

•      չի ապահովվում բժշկական թափոնների պատշաճ խոտանումը օրենսդրությամբ սահմանված կարգով,

•      խոհանոցում և սննդի պահեստում առկա չեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,

•      չի վարվում սննդամթերքի հաշվառման մատյան,

•      այցի պահին հաստատությունում առկա է եղել ժամկետանց սննդամթերք, այդ թվում՝ մածուն (պիտ. ժամկետը՝ մինչև 25.12.2019), կոնֆետ «Լաստոչկա»՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 30.06.2019 և դեղձի ջեմ՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 07.09.2019):

•      այցի պահին արձանագրվել է, որ այդ օրվա ճաշացանկով նախաճաշի համար նախատեսված կաթնաշոռը և թթվասերը չի տրամադրվել,

•      չի պահպանվում պատրաստի կերակրատեսակի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ բուժաշխատողը ներկա չի լինում նմուշառմանը,

 •      լոգանքը կազմակերպվում է ըստ ժամանակացույցի՝ շաբաթական մեկ անգամ: Շահառուների պնդմամբ՝ մեկ անձի համար տրամադրվում է առավելագույնը 20 րոպե, որի ավարտից հետո տաք ջուրն անջատվում է կամ շահառուին հարկադրաբար դուրս են բերում լոգասենյակից:

•      առկա չեն մարմնական վնասվածքների կամ ենթադրյալ բռնության դեպքերի արձանագրման մատյաններ,

•      շահառուների բժշկական քարտերում բացակայում են պարբերական գրառումները,

•      չեն պահպանվում կացարանի աշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գործընթացները և չեն տրամադրվում անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Ինչպես կացարանի տնօրենը, այնպես էլ կացարանի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Տնօրենի և աշխատակիցների հետ քննարկվել են կարևոր հիմնահարցեր՝ կապված շենքային պայմանների, պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցման հետ և այլն:

Այցի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ տեղում ստացել են լուծումներ, մասնավորապես, հեռացվել են սոցիալական ներառականությանը խոչընդոտող և խտրականություն առաջացնող «մեկուսարան» ցուցանակները այն առանձնասենյակներից, որտեղ բնակվող անձանց մեկուսացման համար բացակայում են հիմքերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք խախտումների վերացման ուղղությամբ: Մասնավորապես, կացարանում կտեղադրվի բողոքների արկղ, կներդրվեն սննդամթերքի հաշվառման մատյան և վնասվածքների մատյան, քաղաքային հեռախոսակապ տրամադրելիս կապահովվի անձի հեռախոսազանգերի գաղտնիությունը՝ բացառելով կողմնակի անձի ներկայությունը տվյալ սենյակում:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնումը ծառայությունների բարելավման ոլորտում:

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծումների առաջարկներով, պարզաբանումների պահանջով կուղարկվեն ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն և կացարանի տնօրինությանը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Ամենադիտված