Իրանագետը Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում բացառում է Իրան-ԱՄՆ բանակցությունները
Իրան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը բացառում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները:

Այս մասին իրանագետը հայտնեց հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այս պահի դրությամբ իրանական հասարակության մոտ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալու կամ լարվածությունը թուլացնելուն միտված տրամադրություններ չկան: Դրանք չկան, հաշվի առնելով թե՛ քաղաքական, թե՛ գաղափարախոսական ու կրոնական առանձնահատկությունները: Սգո 40 օրվա ընթացքում մարդուն սպանածի հետ բանակցությունները բացառվում են թե՛ գաղափարախոսական, թե՛ կրոնական առումով: Իրանցիներն օգտագործելու են իրենց ունեցած բոլոր հնարավորությունները` Մերձավոր Արևելքում կրճատելու Միացյալ Նահանգների զինված ներկայությունը»,- ասաց Ոսկանյանը:
Իրանագետը նշեց, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը համախմբել է իրանական ողջ հասարակությանը:

Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն