Կանադական պատվիրակությունն ուղեւորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737-ի վթարը
Իրան
Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի վթարը: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Կանադայի 10 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Իրան՝ հետաքննելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետեւանքով այդ երկրի քաղաքացիների զոհվելու հանգամանքները»,-Մուսավիի խոսքը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ այդ որոշումն «ընդունվել է Իրանի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան