Տեր-Սահակյանը, Փաշիկյանը և Մարտիրոսյանը հաղթանակով մեկնարկեցին շախմատի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հոբելյանական` 80-րդ առաջնության անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Տեր-Սահակյանը, Փաշիկյանը և Մարտիրոսյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը պայքարը սկսեցին Հայաստանի առաջնության 10 մասնակիցները: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը առավելության հասավ Արամ Հակոբյանի, Սամվել Սահակյանը` Զավեն Անդրիասյանի, իսկ Հայկ Մարտիրոսյանը` Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Միավորը կիսեցին Միքայելյան-Սարգսյան, Հովհաննիսյան-Ղարիբյան զույգերը:
Հունվարի 13-ին կայանալիք երկրորդ տուրում կմրցեն Հակոբյան-Ղարիբյան, Սարգսյան-Հովհաննիսյան, Անդրիասյան-Միքայելյան, Գաբուզյան-Տեր Սահակյան և Փաշիկյան-Մարտիրոսյան զույգերը:
Առաջնությունը բաղկացած է 9 տուրից, այն կեզրափակվի հունվարի 21-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)