«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել․ կալանավորը ինքնավնասում է կատարել
Հասարակություն
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 12-ին չնախատեսված ստուգում է եղել, ինչի ժամանակ մի կալանավոր ինքնավնասում է արել։ Այս մասին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել, որի ժամանակ կալանավորներից մեկի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Վերջինս չի ենթարկվել ներքին կանոնակարգին, որից հետո ինքնավնասում է արել, անմիջապես տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը այս պահին հանգիստ է»,- ասաց նա։
Նավիկյանի խոսքով՝ մյուս կալանավորներն էլ աղմուկ են լսել, իրենք էլ են միացել, աղմուկ բարձրացրել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ