«Փյունիկի» ֆուտբոլիստը հեռացել է ակումբից
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիսապաշտպան Ալեքսանդր Գալիմովը հեռացել է «Փյունիկից»:
Գալիմովը վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Փյունիկում»: 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ»: Գալիմովը 2019 թ. ամռանն էր միացել «Փյունիկին» և մասնակցել է 6 հանդիպման:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 15 տուրերից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի միայն 20 միավոր: Առաջատարը 28 միավորով «Լոռին» է:
Բարձրագույն խմբի երկրորդ հատվածը կվերսկսվի փետրվարի 28-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան