Հավուր պատշաճի ներողություն չէր. Սոֆյա Հովսեփյան
Քաղաքական
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը համարում է, որ նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից ներողությունը հավուր պատշաճի չէր: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը` նշելով, որ Կարեն Սարուխանյանը ներողություն է խնդրում եւ իրեն մեղադրում է չհասկանալու մեջ:
«Այսինքն, կատակ է արել, չեմ հասկացել եւ երկրորդ բաղադրիչով, որ ես էլ պետք է ներողություն խնդրեմ նրա համար, որ կեղծ տեղեկատվություն եմ տվել: Ես էլ ունեմ բոլոր փաստերը, որ ոչ մի կեղծ տեղեկատվություն չեմ տվել եւ նաեւ կար առաջարկ, որ համատեղ քննարկենք, լրատվականից ինձ առաջարկել են բանավեճ, պատրաստ եմ բանավիճելու եւ ներկայացնելու այն ամենը, ինչ-որ ասել եմ, փաստերով կարող եմ ներկայացնել»,- ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ առհասարակ դա արատավոր երեւույթ է, եւ խնդիրը նրանում չէ, որ նույն խմբակցության պատգամավոր է Կարեն Սարուխանյանը:
«Սա պետք է վերացվի որպես երեւույթ, երբ որ բանավիճելու ընթացքում տանում են դեպի անձնական դաշտ եւ ընդ որում մտնում են դաշտ, որտեղ ոչ մեկը իրավունք չունի մտնելու, կարծիք հայտնելու, կամ առաջարկելու եւ հետո էլ որակի բարի խորհուրդ, կներեք էդ բարի խորհուրդները պահեք միգուցե ձեր համար եւ ոչ թե մարդկանց անձնական դաշտում քննարկումներ կազմակերպեք, եւ մի փորձեք լինել մի տեղ, որտեղ առհասարակ ոչ մեկին տեղ չկա լինելու: Սրանք ես կարծում եմ, որ արժեհամակարգայկին խնդիր է, եւ չեմ դիտարկում միայն այն համակարգը, որ իմ գործընկերն է, իսկ առավել քան արատավոր է, երբ որ գործընկերդ է, երբ որ ճանաչում է քեզ շատ ավելի լավ, քան շատ շատերը»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ԱԺ-ն ինքը պետք է քայլեր ձեռնարկի եւ վերջ տա նման արատավոր երեւույթների շարունակականությանը:
Հիշեցնենք, որ պատգամավորների միջեւ վեճը ծավալվել էր ֆեյսբուքյան տիրույթում և Կարեն Սարուխանյանը վիրավորել էր Սոֆյա Հովսեփյանին ասելով՝ ամուսնացիր կանցնի։ Նշենք, որ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում հրապարակային ներողություն էր խնդրել Հովսեփյանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)