Հրայր Թովմասյանին հրավիրե՞լ են ՀՔԾ
Իրավունք
Տեղեկություններ կան այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրավիրվել է ՀՔԾ:
ԼՈԻՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ օրենքի պահանջից ելնելով՝ չի կարող մեզ մանրամասն տեղեկություն հաղորդել. «Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքը պահանջում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների հետ կատարվող քննչական գործողություններ կատարելիս՝ պահպանվեն այնպիսի նորմեր, որ հնարավորինս չվտանգվի դատական իշխանության հեղինակությունը: Սրանով պայմանավորված՝ ես չեմ կարող այս տեղեկությունը հաստատել»:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ևս չցանկացավ այս պահին մանրամասներ հաղորդել. «Այս պահին հստակ ոչինչ չի կարող ասել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)