Արթուր Վանեցյանին առնչվող հոդվածի մասով քննարկում չի եղել ՔՊ վարչության նիստին. Պապիկյան
Քաղաքական
«Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած հոդվածի մասով քննարկում չի եղել ՔՊ վարչության նիստին։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ՔՊ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Դա մեկնաբանությանը ենթակա հարց չէր, նման քննարկում չենք ունեցել վարչությունում։ Յուրաքանչյուր մամուլի հրապարակման մասին պիտի կարծի՞ք հայտնեմ։ Խոսքը վերաբերում է ԱԱԾ պետին, ով աշխատանքից հեռացել է եւ այս պահին, եթե կզբաղվի քաղաքական գործունեությամբ, կտեսնենք, որ զբաղվում է, ու եթե կլինեն գնահատականներ՝ ապա կլինեն»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք այսօրվա նիստում քննարկվել են ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, Պապիկյանն ասաց, որ նման հարց օրակարգում չի եղել։
Պապիկյանը հայտնեց, որ նիստի օրակարգում եղել են կուսակցական հարցեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)