Արման Փաշիկյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի շախմատի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց գործող չեմպիոն Արման Փաշիկյանը:
Երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը: Միավորը կիսեցին Սարգսյան-Հովհաննիսյան, Գաբուզյան-Տեր-Սահակյան և Հակոբյան-Ղարիբյանը զույգերը: Երկրորդ տուրից հետո երկու միավորով առաջատարը Արման Փաշիկյանն է, Սամվել Տեր-Սահակյանն ունի է 1,5 միավոր:
Երրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Մարտիրոսյան-Հակոբյան, Տեր-Սահակյան-Փաշիկյան, Միքայելյան-Գաբուզյան, Հովհաննիսյան-Անդրիասյան և Ղարիբյան-Սարգսյան: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից, այն կեզրափակվի հունվարի 21-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)