Սևանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Հասարակություն
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Սևանի բնակիչ, երկու երիտասարդի։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սևանա լճի լողափերի տնակներից գողություններ են արել՝ հափշտակելով կենցաղային իրեր։ Նրանք տվել են խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է գողոնի մի մասը, մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքերի հանագամանքներն էլ՝ քննությամբ պարզվում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ