Նման քննարկումները բացառված են. Ռուստամ Բադասյանը՝ ՍԴ անդամների մասին դոսյեներ հավաքելու մասին
Քաղաքական
ՍԴ յուրաքանչյուր դատավոր ինքը գիտի դիտարկո՞ւմ է, ցանկություն ունի՞ օգտվելու վաղ կենսաթոշակի անցման հնարավորությունից, թե՝ ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ իշխանությունների կողմից միջամտության մասին լուրերը կեղծ են։ «Երկու տարբեր միտում եմ նկատել. սկզբում փորձում էին հասնել նրան, որ դատավորներից դիմի վաղ կենսաթոշակի անցման՝ ընկալում ունենա, որ ինքը շատ վատ արարք է կատարել և բարոյական դաշտում էին փորձում այդ հարցը ներկայացնել, նման կերպ փորձում էին ազդեցություն ունենալ։ Ապա ճնշման տարբեր մեթոդներ են որդեգրվում։ Տարբեր կեղծ լուրեր են տարածում, որը պետք է ճնշում ենթադրի այն դատավորի նկատմամբ, որը կարող է դիմել նման քայլի։ Ես արձանագրում եմ, որ իշխանության կողմից ճնշման որևէ փաստ առկա չէ և չի կարող լինել։ Փոխարենը ես այլ ուժերի կողմից միտում եմ տեսնում՝ մեդիա արշավներով ճնշում գործադրելու»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք վարչապետի մետ հանդիպում չի եղել, որտեղ ՍԴ անդամների վրա դոսյեներ հավաքելու առնչությամբ ուժային կառույցներին հանձնարարականներ է տրվել՝ նախարարն ասաց, որ վստահ է, որ նման բան չի եղել, քանի որ վստահ է, թե ինչ որակի իշխանություն են ներկայացնում։ «Նման քննարկումները բացառված են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ «նրանք, ովքեր նման լուրեր են տարածում՝ շահագրգռված չեն ունենալու ՍԴ, որը հանրության վստահությունն է վայելում, նրանք ժողովրդավարության կողմնակից չեն, ովքեր իրենց իշխանության օրոք փորձել են իմիտացնել ժողովրդավարություն, բայց երբեք ժողովրդավարական արժեքներ չեն ունեցել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)