Շախմատի առաջնության նոր առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է
Սպորտ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրի պարտիաները:
Առաջնության առաջատար և գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն կրեց` զիջելով Սամվել Տեր-Սահակյանին: Հաղթանակ տոնեցին նաև Արամ Հակոբյանը և Արման Միքայելյանը: Իրենց պարտիան ոչ-ոք ավարտեցին Հովհաննիսյան-Անդրիասյան, Ղարիբյան-Սարգսյանը զույգերը:
Այս տուրից հետո առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է` 2,5 միավորով: Երկրորդ տեղում 2 միավորով Արման Փաշիկյանն է:
Մրցաշարի 4-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Հակոբյան-Սարգսյան, Անդրիասյան-Ղարիբյան, Գաբուզյան-Հովհաննիսյան, Փաշիկյան-Միքայելյան և Մարտիրոսյան-Տեր-Սահակյան: Առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)