Իսպանիայի նավթաքիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Տեսանյութեր
Իսպանիայի Տարագոննա մարզի նավթաքիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք կան վիրավորներ:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հորդորել է տեղի բնակիչներին դուրս չգալ տներից և ամուր փակել դռներն ու պատուհանները:
Հրդեհը տեսանելի է մի քանի կիլոմետր հեռավորությունից: Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)