ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ) Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով․ Արման Վարդանյան (տեսանյութ) Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար Նոր տարին դիմավորում ենք տագնապների մեջ, Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում. Արամ Ա (տեսանյութ) Գալիք տարին պետք է վերածվի բնության պահպանության իրական քայլերի. շրջակա միջավայրի նախարար Մեծ ուշադրություն է դարձվել սպառազինության դիվերսիֆիկացիային․ Սուրեն Պապիկյան Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է Նեթանյահուն ու Թրամփը քննարկել են Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը․ Axios 

Արմեն Սարգսյանը Շարժայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքական

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ես ձեզնից մեկն եմ, դուք՝ բոլորդ, Հայաստանի մասն եք։ Սրանք շնորհակալության, գովքի խոսքեր չեն։ Սա իրականություն է,-իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը միայն մեր շենքերը, պատմությունը, հողերը, լեռները, եկեղեցիները չեն։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս միասին։

Դուք Հայաստանի մասնիկն եք, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունե՞ք, թե ոչ։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայ երեխա, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ծնվում, եթե ծնվում է հայկական ընտանիքում, ապա նրա ծննդյան օրվա հետ նրա մեջ ծնվում է Հայաստանը։ Այսինքն՝ պարտադիր չէ Հայաստանում ծնվել՝ Հայաստանը քո մեջ ունենալու համար։

Ես երազում եմ, որ մի օր բոլոր հայերը վերադառնան հայրենիք, սակայն ես ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն այսօր վերադարձել է հայրենիք։ Վերադարձել է, որովհետև ունի հայկական անձնագիր, Հայաստանում ունի ազգականներ, սիրում է Երևանը, հայրենիքի համար պատրաստ է ծառայել։ Վերադարձել է, որովհետև երբ դժվարություն կամ անհրաժեշտություն լինի, պատրաստ է շատ բաներ զոհաբերել հայրենիքի համար, որովհետև պատրաստ է ծառայել իր հայրենիքին և այն հզոր ու ամուր դարձնել։ Միայն հզոր, ամուր և ուժեղ հայրենիքն է, որ մեզ բոլորիս դարձնում է միասնական, ամուր և վստահելի։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Լիբանանում, Ռուսաստանում կամ այստեղ, եթե ունենք հզոր և կայուն հայրենիք, բոլորս գիտենք, որ ունենք տուն, ուր դժվարության պահին կարող ենք գնալ»:

Նախագահ Սարգսյանը հորդորել է այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը և երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիներն են։ «Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է»,-ասել է նախագահը։

Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը դահլիճում գտնվող երեխաները հնչեցրել են մեծն Թումանյանի խոսքերը, որոնք փոքր-ինչ ձևափոխելով Արմեն Սարգսյանը դիմել է նրանց. «Ապրե՛ք, երեխե՛ք, և մե՛զ պես ապրեք, որովհետև մենք հաղթող և ուժեղ ժողովուրդ ենք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից լա՛վ ապրեք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից ավելի մեծ հաղթանակներ ունեցե՛ք»:

Արձանագրելով, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է փոփոխվում, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն ժողովուրդները, որոնք ունեն որոշակի որակներ, պահպանել են իրենց ազգային մշակույթը, ինքնությունը, եկեղեցին, կրոնը, մշակույթը, լեզուն, կապված են իրենց հայրենիքի հետ, կարող են հաջողել։ «Այսօր Հայաստանի ուժը նաև դուք եք։ Դուք կարող եք կապել Հայաստանն աշխարհի հետ,- մեր հայրենակիցներին ասել է Հայաստանի նախագահը։ -Այն ժողովուրդները, որոնք հնարավորություն ունեն զարգացնել նոր տեխնոլոգիաները և արագ փոփոխվող աշխարհում կայուն և ինքնավստահ են, կկարողանան հաջողության հասնել։ Վստահեցնում եմ ձեզ, որ այդպես է լինելու, որովհետև իզուր չէ, որ մենք դարերով դժվարություններ և տառապանք ենք տեսել, անցել ենք ցեղասպանության մեծ փորձության միջով և դարձել ենք ժողովուրդ, որն ընդունակ է գոյատևել, վերականգնվել։ Մենք հաղթանակած ժողովուրդ ենք և մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի դրանով և հաղթանակի ոգին իր մեջ կրի։ Ես լիովին վստահ եմ մեր ապագայի համար, վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»:

Անդրադառնալով ԱՄԷ իր այցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես հարաբերությունների ավելի ջերմացման, այնպես էլ բազմաթիվ ծրագրերի տեսքով։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեզ մեղադրում են թուրքասիրության եւ ադրբեջանամետության մեջ․ ՓաշինյանՄենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը․ ԱլիևԽաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) Հանրապետության հրապարակը հիմա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Շնորհավորել և պարգևատրել եմ մեր ուժեղներին 2025-ին ցույց տված արդյունքների համար. Հարությունյան Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում․ ՆԳՆ 2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր. Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը «Նոր տարվա հրաշքը մեր ընտանիքում»․ համալրում՝ Սևակ Ամրոյանի ընտանիքումԹող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով․ Արման Վարդանյան (տեսանյութ)Միայն խաղաղ միջավայրում է հնարավոր քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը. ՆԳ նախարարի ուղերձը Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար Վստահ եմ՝ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար․ Վահագն ՉախալյանՍրբազանները Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար. պատգամավոր Նոր տարին դիմավորում ենք տագնապների մեջ, Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում. Արամ Ա (տեսանյութ)Շուշան Պետրոսյանի յուրահատուկ մաղթանքը բոլորինՊատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում․ Միքայել ՍրբազանԳալիք տարին պետք է վերածվի բնության պահպանության իրական քայլերի. շրջակա միջավայրի նախարար Ես «ամփոփում եմ» տարին մաքուր սրտով․ Նազենի ՀովհաննիսյանՄեծ ուշադրություն է դարձվել սպառազինության դիվերսիֆիկացիային․ Սուրեն Պապիկյան11 կրակոց են արձակել «Չաղ Ռուստամի» հոր ուղղությամբ․ նոր մանրամասներԿադիրովին շտապ հոսպիտալացրել են․ ԶԼՄ2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն էՏարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով․ պատգամավոր Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանումՆեթանյահուն ու Թրամփը քննարկել են Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը․ Axios Մինչև 2020-ի պատերազմը գալիս էինք Եռաբլուր՝ շնորհակալություն հայտնելու, հիմա՝ նաև ներողություն խնդրելու. Քրիստինե Վարդանյան Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելՎաղվա հանդեպ հույսով ու հավատով դիմավորենք Նոր տարին․ Արմեն Սարգսյան Աղոթում եմ, որ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը․ Արագածոտնի թեմի առաջնորդՆոր տարին թող համերաշխություն բերի մեր ժողովրդին․ Աննա ԳրիգորյանՎարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել բժշկական օգնություն․ փաստաբան Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման տարի. Պապոյանի ուղերձը Պատրաստ ենք ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում․ ՌԴ դեսպան (տեսանյութ)Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանորի կապակցությամբ Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք հաղթանակների ընթացքի մեջ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այցելեցինք ապօրինի կալանավորված Աշոտ Մինասյանին և Դավիթ Համբարձումյանին․ պինդ էին, ամուր․ Իշխան ՍաղաթելյանԼարսը փակ է բեռնատարների համար․ Շիրակի մարզում տեղում է ձյուն Նախագահ Զելենսկու գոյությունը սպառնալիքի տակ է. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը` հայ ժողովրդին (տեսանյութ) Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, կառչած մնանք մեր սուրբ եկեղեցուն․ Գուգարաց թեմի առաջնորդ Զելենսկին խոստովանել է՝ Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունից. «Հայաստանը մեր դաշնակիցն է». ՌԴ ԱԳ փոխնախարար (տեսանյութ) Երբ է գրանցվել ամենատաք և ամենացուրտ դեկտեմբերի 31-ըԹող 2026-ը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի. Ավանեսյանի ուղերձըԽոնարհումով ու ցավով ուզում եմ ներողություն խնդրել Եռաբլուրում հանգչող իմ հերոս եղբայրներից․ Միհրան ՄախսուդյանՆոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված