Ռոհանին ներողություն է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը
Իրան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար»,-ասել է նախագահը:
Նա նաեւ Իրանի զինված ուժերից պահանջել է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ:
«Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր շտաբը եւ զինվորականները գան եւ ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնությունները»,-ասել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան