Յոահիմ Լյովը չի ողջունել Նյուբելի տեղափոխությունը «Բավարիա»
Սպորտ
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է «Շալկե 04»-ի 23-ամյա գերմանացի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության մասին:
«Ես ցանկանում եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստները հնարավորինս շատ խաղաժամանակ ստանան: Չգիտեմ՝ այս պարագայում Նյուբելը կկարողանա խաղաժամանակ ստանալ, թե կնստի պահեստայինների նստարանին:
Եթե երիտասարդ ֆուտբոլիստը 1 կամ 2 տարի նստի պահեստայինների նստարանին, ապա դրա հետևանքները կարող են շատ ծանր լինել»,- Լյովի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Նյուբելը «Բավարիային» կմիանա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)