Վանեցյանը, եթե ասելիք ունի, թող նորմալ ասի. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքական
«Վանեցյանը, եթե ասելիք ունի, թող նորմալ ասի, ոչ թե անընդհատ ասի ասելիք կա, վտանգ կա, սպառնալիք կա ու չբարձրաձայնի»,-ասում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի Թվիթերյան գրառմանը, որում նա մանրամասնում է, թե որն էր իր նշած` երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներից մեկը:
«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին», - գրել է Արթուր Վանեցյանը։
Վլադիմիր Վարդանյանը, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչ է ակնարկում ԱԱԾ նախկին տնօրենը, բայց և Վանեցյանին խորհուրդ տվեց առաջնորդվել ՀՀ Սահմանադրութամբ և օրենքով նախատեսված ընթացակարգերով:
Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերին իր հրաժարականից հետո Արթուր Վանեցյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
«Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», - ընդգծել էր նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)