Որդեգրման գործով Դատախազությունը բողոքներ է տարել
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքներ է տարել երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործով՝ վիճարկելով Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին գրավով ազատ արձակելու, ինչպես նաեւ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշման դեմ:
Այս բոլոր գործերով բողոքները Վերաքննիչ քրեական դատարանում են։ Մասնավորապես, Լիանա Կարապետյանի գործով բողոքը քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործից հայտնի դարձած դատավոր Արմեն Դանիելյանը, որը շատ ցածր վարկանիշ ունի եւ դատախազության հրահանգների հնազանդ կատարողի համարում։ Այս գործի ընթացքին հետեւողները կարծում են, որ Քոչարյանին կալանք տված դատավորի ընտրությունը պատահական չէ՝ նպատակը կրկին կալանքի սանկցիա ստանալն է։ Մենք նաեւ տեղեկացանք, որ Լիանա Կարապետյանի պաշտպանը նույնպես դատախազություն բողոք է ներկայացրել՝ մեղադրանքի անհիմն լինելու վերաբերյալ, սակայն այն մերժվել է։
Հիշեցնենք՝ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը կամ փոխելը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)