Շախմատի առաջնության 4-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը
Սպորտ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:
Մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով գերազանցեց Հովհաննես Գաբուզյանին: Միավորը կիսեցին Հակոբյան-Սարգսյան, Փաշիկյան-Միքայելյան, Մարտիրոսյան-Տեր-Սահակյան, Անդրիասյան-Ղարիբյան զույգերը:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 3 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 2,5-ական միավոր ունեն Արման Փաշիկայնը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայաստանի առաջնության 5-րդ տուրը կկայանա հունվարի 16-ին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ