Մեծ Բրիտանիայում սկսել են բութ դանակներ վաճառել
ԱյլՄեծ Բրիտանիայի Vinеrs ընկերությունը, որը սեղանի սպասքներ Է արտադրում, սկսել է վաճառել խոհանոցային դանակներ բութ ծայրերով: Այս կերպ արտադրողն առաջարկել է պայքարել հանցավորության դեմ, ինչի մասին հաղորդել է Insider-ը:
Vinеrs-ի ներկայացուցիչները ճշտել են, որ դանակների նոր շարքն ստեղծվել է ի պատասխան երկրում սառը զենքի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճող վիճակագրության: Քառակուսի ծայրն ունակ չէ ծակելու մաշկը, հավաստիացրել է արտադրողը:
Ընկերությունում նշել են, որ վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայում դանակներից եւ այլ ծակող առարկաներից օգտվել է 44 հազար հանցագործ: Դանակահարության վերքերի զոհ է դարձել 285 մարդ: Ցուցանիշը դարձել է ամենաբարձրը 1946 թվականից ի վեր: Միացյալ Թագավորության իշխանությունները վերանայել են օրենքը եւ խոհանոցի դանակները հավասարեցրել են հարձակողական զենքին: Դրանից հետո շատ խանութներ հրաժարվել են դանակներ վաճառելուց: