Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» «Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում են Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել Եվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. Մելոնի Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի Բելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ 

«Փաստ». Աշխատավարձերի բարձրացման էֆեկտն ուռճացվում է

Հայկական Մամուլ

«Աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես եղել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեմաներից։ Հանրությունը մշտապես քաղաքական ուժերի առջեւ խնդիր է դրել բարձրացնել աշխատավարձերը։ 

Եվ դա է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման թեման հատուկ նշանակություն է ստանում ոչ միայն նախընտրական շրջանում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընդգրկում են աշխատավարձերի բարձրացման մասին տարբեր դրույթներ, այլեւ հետընտրական շրջանում։ 

Այսպես. անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունվեցին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։  

Այդ օրենքների ընդունմամբ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը բարձրանալու է ավելի քան 20 տոկոսով՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ 

Ըստ այդմ, 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20 % ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, եւ ընդհանուր առմամբ՝ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:

Հիմա ներկայիս իշխանությունները նվազագույն աշխատավարձի բարձրացմանը փորձում են «աննախադեպ» որակում տալ եւ ներկայացնել, թե իբր այն տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից է։ 

Եվ պատահական չէ, որ այս թեմային հատուկ անդրադարձ կատարեց նաեւ վարչապետն իր ամանորյա ուղերձում։ Եթե դիտարկենք նախկինում եղած փորձը, ապա կտեսնենք, որ այս կարգի, որոշ դեպքերում նույնիսկ ավելի զգալի աշխատավարձերի բարձրացում նախկինում եւս եղել է, եւ այնպես չէ, որ այն ինչ-որ եզակի հեղափոխական երեւույթ է։ 

Օրինակ՝ ընդամենը երկու տարվա՝ 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32500 դրամից հասել է 55000 դրամի (2013 թ. հունվարի 1-ից` 35000 դրամ, 2013 թ. հուլիսի 1-ից` 45000 դրամ, 2014 թ. հուլիսի 1-ից` 50000 դրամ, 2015 թ. հուլիսի 1-ից` 55000 դրամ): 

Արդյունքում 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 64,3 տոկոս: 

Աննախադեպ չէ նաեւ պետական սեկտորի որոշ հատվածների, մասնավորապես զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, եթե հաշվի ենք առնում, որ 2014 թվականի հուլիսի 1-ից եւս պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը էականորեն բարձրացան, երբ բազային աշխատավարձի չափը սահմանվեց 66,140 դրամ եւ պետական ծառայողների աշխատավարձը սահմանվեց բազային աշխատավարձի եւ տվյալ պաշտոնի համար կիրառվող գործակցի արտադրյալով: 

Արդյունքում 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման եւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում միջին աշխատավարձերը, ըստ ոլորտների, բարձրացան հետեւյալ չափով. 

առողջապահության ոլորտում՝ 21,5 տոկոսով, կրթության ոլորտում՝ 13,9 տոկոսով, մշակույթի ոլորտում՝ 29,6 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 21,6 տոկոս, պետական կառավարման ոլորտում՝ 47,0 տոկոս, քաղաքացիական ծառայության ոլորտում՝ 68,0 տոկոս։ 

Պետք է հաշվի առնենք նաեւ, որ ներկայիս կառավարության կողմից աշխատավարձերի բարձրացումը սոցիալական առումով չունի այն հեղափոխական արդյունքը, որը սպասվում էր, քանի որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ պետական համակարգում օպտիմալացումների եւ կրճատումների պրոցես է գնում, մեծ թվով աշխատակիցներ մնում են առանց աշխատանքի, միեւնույն ժամանակ շատ քիչ քանակությամբ նոր աշխատատեղեր են ստեղծվում, այլապես վարչապետը կհրապարակեր ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերի քանակը, այլ միայն նոր ստեղծված աշխատատեղերի մասին տվյալները։ 

Գումարած՝ աշխատավարձերի բարձրացման էֆեկտը մեծապես կնվազի՝ հաշվի առնելով, որ 2020 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով Հայաստանում 700-ից ավելի ապրանքների՝ այդ թվում նաեւ առաջին անհրաժեշտության, 5-6 տոկոս թանկացում է սպասվում։ Սա էլ իր հերթին բերելու է այլ ապրանքատեսակների թանկացման»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներին
Ամենադիտված