ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաալիքներ կան․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ հեռուստատեսային շուկային և նշեց, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ: «Մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք:
Այդ շուկայում այսօր կա որոշակի մենաշնորհային դիրք: Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գումարները բաշխում ըստ վարկանիշների: Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»: Նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն լրատվական պատերազմը, որ կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն, բայց իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա: «Հայաստանում կա
հեռուստաալիք, որ երբ միացնում ես, պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղ շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»,- նշեց նա։
Ի պատասխան վարչապետի հարցին՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ պատրաստվում են ներդնել իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)