Տիգրանաշենի ոլորաններում BMW-ն ընկել է ձորը՝ մոտ 100 մետր. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նաղաշ Ե., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը:
Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղեւոր Նիկոլայ Ս.-ին (ծնված 1992 թ.). վերջինս եւ վարորդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետեւ ուղեւորը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)