ԱՄՆ-ում առաջին անգամ մահմեդական կինն անցել է զինվորական ծառայություն
ԱՄՆ
ԱՄՆ Զինված ուժերում պատմական իրադարձություն է տեղի ունեցել․ այդ երկրի ռազմաօդային ուժերում առաջին անգամ ծառայության է անցել մահմեդական կինը, որպես կապելլան։ Սալիհա Ջաբինն առաջին կինն է, ով պաշտոնապես նշանակվել է որպես կապելլան։ Այս մասին հայտնում է Task&Purpose-ը։ Սալիհան ծնունդով Հնդկաստանից է։ 14 տարի առաջ նա որպես ուսանողուհի տեղափոխվել է ԱՄՆ։
Ժամանակի ընթացքում որոշել է հետեւել եղբոր օրինակին եւ մտնել զինված ուժեր։ Սկսել աշխատել ռազմական հոսպիտալներից մեկում, որտեղ էլ առաջին անգամ առնչվել է կրոնական թեմաներով զրույցների։ Ավելի ուշ ստացել է աստվածաբանական կրթություն եւ դարձել բանակում կրոնական քարոզչի թեկնածու, ապա նշանակվել որպես կապելլան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)