«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Զոհրաբ Մնացականյանին
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մնացականյանը:
«Սրանք պարբերական բնույթ կրող հանդիպումներ են, այս անգամ ինձ քննարկման է հրավիրել «Իմ քայլը» խմբակցությունը, և ես ուրախությամբ ընդունել եմ: Մեր քննարկման թեմաները բավական լայն են, դրանք բոլորը վերաբերում են մեկ բանի` արտաքին ոլորտի մասով Հայաստանի ազգային անվտանգության հարցերին, և այն գործունեությանը, որ մենք վարում ենք արտաքին ոլորտում»,- ասաց Մնացականյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ